Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.01.2025 | 00:01

Տեր Աստված մեր, Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, որպեսզի անարատ մնալով Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքիդ:

ՈՒղղիր նրանց քայլերը, Քո լուսավոր պատվիրաններիդ մեջ պահելով նրանց, և իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահիր խաղաղ ու առանց մեղքի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով. Ամեն:

Դիտվել է՝ 3851

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ