ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Արցախը հանձնելու դիմաց լիքը փող ու «օգնություն» է մտնում Հայաստան

Արցախը հանձնելու դիմաց լիքը փող ու «օգնություն» է մտնում Հայաստան
17.05.2025 | 11:53

Սպիտակի երկրաշարժից ու Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստան ահագին օգնություն էր մտնում դրսից։ Այդ ժամանակ երկրի ղեկին լևոնական կլանն էր։ Բազմաթիվ խոսակցություններ ու հրապարակումներ են եղել օգնությունները թալանող լևոնական պաշտոնյաների մասին։

Հիմա, Արցախը թուրքին հանձնելու դիմաց, էլի լիքը փող ու «օգնություն» է մտնում Հայաստան, էլի երկրի ղեկին լևոնական կլանն է...

Ու էլի մամուլը ինչից ասես խոսում է, բացի արցախցիներին «օգնելու» անվան տակ փող լափող սորոսական ու լևոնական կլանից...

Որևէ մեկը այս թեման խորությամբ ուսումնասիրե՞լ է արդյոք, թե ովքեր են ստանում այդ «օգնությունները», ինչու են իրենց միջոցով դրանք մտնում ՀՀ, և ինչպես են բաշխում այդ ամենը, «օգնության» քանի՞ տոկոսն է հասնում իրենց երեսից կարիքի մեջ հայտնված արցախցուն և քանի՞ տոկոսը՝ իրենց գրպանն ու երեխեքի մեքենաների թարմացմանն է գնում:

Թե բա՝ 30 տարվա թալանը...

Դուք լավ չգիտեք կամ լավ չեք հիշում թալանն ինչ է.

Քոչարյան Անդրանիկին հարցրեք՝ շատ բան կպատմի, Մեղրու վագոններից սկսած՝ Գյումրու օգնություններով վերջացրած:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2674

Մեկնաբանություններ