ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ ԿԳՄՍ-ն հասել է նրան, որ հուշահամալիրը մնա քանդված վիճակում

Արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ ԿԳՄՍ-ն  հասել է նրան, որ հուշահամալիրը մնա քանդված վիճակում
31.08.2025 | 15:13

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում:

Այն, ինչի մասով, գոնե ես, կասկած չունեի, երբ Ծիծեռնակաբերդի համալիրը տեսա ավիրված վիճակում և տարածեցի լուսանկարները:

«Բիդեք» ընկերությունը շահել է ԿԳՄՍ-ի կողմից հայտարարված մրցույթը՝ 350 միլիոն դրամ գումարի դիմաց վերանորոգելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

Սկսելով քանդման աշխատանքները, սակայն, ԿԳՄՍ շինվարչությունը հայտնել է ընկերությանը, որ պայմանագիրը կկնքվի պայմանավորված գումարից մոտ 130 միլիոն դրամով պակաս, ինչի արդյունքում էլ «Բիդեքը» կանգնեցրել է աշխատանքները, հրաժարվել է շինհրապարակում տեղադրել իր ցուցանակը: Ըստ տեղեկությունների՝ մոտ 6 ամիս է արդեն, ինչ կանգնեցված են թե՛ քանդման, թե՛ վերանորոգման աշխատանքները:

Եզրահանգում. ԿԳՄՍ-ն, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հասել է նրան, որ հուշահամալիրը մնա քանդված և անփառունակ վիճակում, իսկ դրա վերանորոգումը՝ օդում կախված՝ անհայտ ժամկետներով:

Հ.Գ.

«Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է». Ժաննա Անդրեասյան:

Տվյալ տիկնոջ համար, անկասկած, ծանրակշիռ կատեգորիա է թշնամասիրությունն ու թրքասիրությունը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4437

Մեկնաբանություններ