Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.09.2025 | 22:00
Քաղցրասիրտ և Ամենակարող Տեր,
այսօր էլ Քո ողորմությամբ աչքերս բացվեցին։
Քո առաջ կանգնում եմ որպես մեղավոր,
խոնարհվում եմ և խնդրում՝
մի՛հիշիր իմ մեղքերը,
այլ Քո գթությամբ մաքրի՛ր ինձ։
Տեր իմ, զերծ պահիր ինձ չարի հնարքներից
և խաղաղություն պարգևիր սրտիս։
Փրկի՛ր ինձ, ինչպես հայրն է փրկում իր զավակին,
գրկի՛ր ինձ, ինչպես մայրն է գրկում իր որդուն։
Թող իմ օրն ավարտվի այնպես, ինչպես սկսվեց՝
Քո անունով և Քո խաղաղությամբ։
Տե՛ր, Դու իմ սկիզբն ես և իմ վախճանը,
իմ փրկության ճանապարհը։
Ամեն։
Դիտվել է՝ 4379

Մեկնաբանություններ