ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Թրամփը վստահ է, թե խաղաղացրել է Ադրբեջանին ու Ալբանիային

Թրամփը վստահ է, թե խաղաղացրել է Ադրբեջանին ու Ալբանիային
13.09.2025 | 11:15

Երբ հաջորդ անգամ ՀՀ-ական ոչ բարով իշխանությունները ձեզ պատմեն, թե ինչ կարևոր թուղթ են ստորագրել Թրամփի հետ և որ իբր Թրամփը չի թողնի, որ Հայաստանը նեղացվի և փաստացի հանդիսանում է Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի կատարման երաշխավորը, կարող եք ուղղակի բարձր, շատ բարձր, շատ շատ բարձր ծիծաղել այդ մարդկանց երեսին։

Թրամփն անգամ չի հիշում, որ փաստաթուղթ է ստորագրել հենց Հայաստանի հետ․ նա վստահ է, թե խաղաղացրել է Ադրբեջանին ու Ալբանիային։

Հասկանում եք՞, թե ինչ մակարդակի հիմարության վրա են այս իշխանությունները կառուցում իրենց խոսքը, երբ ասում են, թե խաղաղություն է եկել։ Սա պարզապես անսահման մարազմ է։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1181928827097681

Դիտվել է՝ 3136

Մեկնաբանություններ