ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Աղոթարան

Աղոթարան
12.11.2025 | 22:00
Անմահությա՛ն և կյանքի աղբյուր,
Դու, որ յուրաքանչյուր արարածի մեջ շունչ ես փչել և Քո սիրո լույսով կենսավորում ես ողջ աշխարհը։
Տե՛ր,
Լվա՛ աչքերս, որ տեսնեն բարիք,
լվա՛լեզուս, որ խոսի ճշմարտություն,
լվա՛ ձեռքերս, որ գործեն ողորմածություն,
և ոտքերս առաջնորդիր դեպի խաղաղություն։
Մաքրիր, Տե՛ր, իմ միտքը ամենանենգ խորհրդից, իմ սիրտը՝ ամեն չար ցանկությունից և իմ հոգին ամեն անհավատությունից։
Տե՛ր,
Ողորմի՛ր Քո բոլոր արարածներին,
Եվ ինձ՝ բազմամեղիս,
շնորհիր խաղաղ ու սթափ մի սիրտ,
որ ողջ օրը հիշեմ Քո անունը՝ առանց մոռանալու, և երբ օրը մթնի, կարողանամ ասել.
Փա՛ռք Քեզ, Տե՛ր, որ ինձ պահեցիր լուսավորության մեջ։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3867

Մեկնաբանություններ