Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մեկնարկում է «Հայաստանի հերթական փրկիչներ» ցուցահանդես-վաճառքը

Մեկնարկում է «Հայաստանի հերթական փրկիչներ» ցուցահանդես-վաճառքը
27.02.2026 | 13:43

Առհասարակ, ինքնախաբեությունը վարկի նման մի բան է` վերցնում ես այսօրվա հանգստության համար, բայց վաղը վճարում ես ապագայիդ հաշվին ու աստղաբաշխական տոկոսներով։

Իսկ հիմա՝ ըստ էության։

Գյումրի քաղաքի գովազդային վահանակների նախընտրական դևիզներին որ նայում եմ (թոշակի բարձրացումից մինչև դեղորայքի էժանացում), հասկանում եմ՝ մեկնարկում է «Հայաստանի հերթական փրկիչների» ցուցահանդես-վաճառքը։

Տեսականին, ինչպես միշտ, «թարմ» է՝ կոստյումները նոր են, բառապաշարը՝ ժողովրդահաճո, հայացքները՝ հայրենասիրությունից խոնավացած։ Իսկ առաջարկվող ընտրական մենյուն հետևյալն է.

-Հին ու «բարի» «նախկիններ»՝ կծու սոուսով:

-Թարմ ու անփորձ «նորեր»՝ անծանոթ համեմունքներով:

-Գործող «փրկիչներ»՝ տակը կպածի համով:

Այս անգամ էլ Ձեր ձայնը, վաճառքից զատ, նաև բարեբար փոխանակվելու է 4 տարվա լավատեսական հեքիաթների, անվճար հույսերի և «մենք կգանք՝ կտեսնեք» խոստումների հետ։

Արդյունքում՝ մեր քաղաքացիներին էլի մնալու է հետևյալը` պահարանից հանել «ամեն ինչ լավ է լինելու» մոդելի վարդագույն ակնոցներն ու հերթական անգամ երևակայել, թե էս մեկը հաստատ «ուրիշ» է։

Էսքան բան:

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 2789

Մեկնաբանություններ