Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Հաղթահարել վախը

Հաղթահարել վախը
01.07.2026 | 00:05

Հուլիսի 1

«Սիրելիներ, սիրեք միմյանց, քանի որ սերն Աստծուց է և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց Է ծնված ու ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է»:
Ա. Հովհաննես, 3, 7 : 8

Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել:
Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը. Իմ պահանջն այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք, ինչ էլ որ պատահի:
Ոչ թե տրտմությամբ լցված համակերպությունը, այլ սերն ու խնդությունն է Իմ կամքն ընդունելու իրական նշանը:
Այնպես արեք, որ ձեզ հանդիպող ամեն մեկը ձեզնից բաժանվի քաջալերված ու երջանիկ:
Սիրով ու խնդությամբ վերաբերվեք բոլոր նրանց, ում հանդիպում եք. լինեն դրանք փոքրիկ երեխաներ, թե երիտասարդներ, տարեկից, թե արդեն ծերացած, վշտի տակ կքվածներ, թե անհոգ կամ մեղավոր մարդիկ:
Մի’ վախեցեք:
Հիշեք, թե անապատի մեջ Ես ինչպես դիմավորեցի չար դևն ու հաղթեցի նրան.
«Հոգու սրով, որ Աստծո Խոսքն է»:
Դուք էլ պետք է ունենաք ձեր պարզ ու անմիջական պատասխանը` չարի հարուցած ամեն տեսակ վախի դիմաց. արագ ու ճիշտ պատասխանը` հաստատված Ինձ վրա ունեցած ձեր վստահությամբ: Որտեղ հնարավոր է, ասեք այն բարձրաձայն:
Արտասանված բառը իր յուրահատուկ ուժն ունի: Վախը մի համարեք, իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության, այլ ընդունեք այն` իբրև ձեր դեմ հարուցած մի իրական փորձություն, ինչի վրա հարկավոր է հարձակվել ու հաղթել:
Դիտվել է՝ 139

Մեկնաբանություններ