ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Տուրիստական եռուզեռ՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութեր)

Տուրիստական եռուզեռ՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութեր)
28.09.2013 | 12:48

Սեպտեմբերի 27-ին՝ Զբոսաշրջության համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում տոնական եռուզեռ էր։ Հնչում էին բոլոր մարզերի բարբառները, ազգային երգ ու պար, հյուրասիրություն։ Զբոսաշրջային էքսպոն հնարավորություն էր տալիս ներգնա տուրիզմի առանձնահատկությունները ցուցադրել մարզերին և տուրիստական գործակալություններին։
Տուրիստական էքսպոյի կազմակերպիչն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

Տուրիստական եռուզեռ՝ Հյուսիսային պողոտայում - 1
Տուրիստական եռուզեռ՝ Հյուսիսային պողոտայում - 2
Տուրիստական եռուզեռ՝ Հյուսիսային պողոտայում - 3
Դիտվել է՝ 2662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ