ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Նիկոլը վարչապետին ձանձրացրել է

Նիկոլը վարչապետին ձանձրացրել է
02.10.2013 | 17:45

Այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Փակ շուկայի» խնդրին, որին վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հակիրճ պատասխանեց: Սրան հետևեց Փաշինյանի արձագանքը. «Չինաստանում Ձեր գտնվելն ավելի խոսուն էր, քան այսօրվա Ձեր պատասխանը: Ես չհասկացա` ինչ եք ասում»: Վարչապետին պատգամավորի դիտարկումները վիրավորական թվացին, և նա սուր հակադարձեց. «Պարոն Փաշինյան, Ձեզ համար ընդհանրապես կարևոր չէ` ինչ հարց է քննարկվում ԱԺ-ում, Ձեզ բովանդակային խնդիրներն ընդհանրապես չեն հետաքրքրում: Ցանկացած հարցի շուրջ Ձեր նույն գնահատականներն ենք լսում և ձանձրացել ենք: Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր, որովհետև պարբերաբար կրկնվում են»: Տիգրան Սարգսյանի պատասխանի ընթացքում Փաշինյանը փորձեց հակադարձել, սակայն վարչապետը սաստեց. «Խնդրում եմ ինձ չխանգարել, հա՞: Ձեզ չի հետաքրքրում ո´չ շուկայի խնդիրը, ո´չ քաղաքացիների կենսամակարդակը: Ձեզ հետաքրքրում են միայն Ձեր անձնական ամբիցիաները»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ