ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է սուր շնչառական վարակների 7 դեպք

Անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է սուր շնչառական վարակների 7 դեպք
26.01.2014 | 17:04

ՀՀ-ում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը ընդհանուր առմամբ հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Իրականացվող մոնիտորինգի տվյալներով` Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը, 2014 թվականի ընթացքում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, գտնվում է միևնույն մակարդակի վրա: Հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:
2014 թվականի անցած շաբաթների ընթացքում հոսպիտալացվել է միջին ծանրությամբ սուր շնչառական վարակների 7 դեպք, որոնց լաբորատոր հետազոտությունների արդյունքում ևս անջատվել է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը: Վերջիններիս հոսպիտալացումը պայմանավորված է եղել բժշկական օգնության ուշ դիմելիությամբ, որոնք, ստանալով համապատասխան բուժում, դուրս են գրվել առողջացմամբ:
Ելնելով վերը նշվածից` գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը հիշեցնում է` խուսափեք հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք` մնացեք տանը, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, հագնվեք եղանակին համապատասխան, պահպանեք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործեք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխեք փակ տարածքները և այլն:
Հավելենք` տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ԱՀԿ տվյալների համաձայն, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Նշված երկրներում արձանագրվում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում Ա տեսակի H1N1պնդ09 ենթատեսակը ևս:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ