ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սաակաշվիլին ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ՈՒկրաինայի իշխանությունների նկատմամբ

Սաակաշվիլին ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել ՈՒկրաինայի իշխանությունների նկատմամբ
28.01.2014 | 17:15

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին The Wall Street պարբերականի Էջում կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրամիությանը, պատժամիջոցներ սահմանել ՈՒկրաինայի իշխանությունների և նրանց սատարող օլիգարխների նկատմամբ: Նա կարծում է, որ Արևմուտքը արդեն դատապարտել է «Վիկտոր Յանուկովիչի բռնի գործողությունները», բայց միայն բառերը բավարար չեն: Նրա կարծիքով, պատժամիջոցները պետք է ներառեն վիզաների արգելք և օտարերկրյա բանկերում հաշիվների սառեցում: Իսկ ուկրաինական ընդդիմադիր առաջնորդները, մասնավորապես Վիտալի Կլիչկոն, պետք է հրավեր ստանան այցելելու Վաշինգտոն և արևմտյան այլ մայրաքաղաքներ: «Մոսկվային Արևմուտքը պետք է ուղղակիորեն նախազգուշացնի, որպեսզի չմիջամտի ՈՒկրաինայի գործերին»,-ասել է Սահակաշվիլին: ՈՒկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները Վրաստանի նախկին նախագահ համեմատել է «XXI դարի առաջին աշխարհաքաղաքական հեղափոխության հետ»:

Միխեիլ Սաակաշվիլին այժմ ԱՄՆ-ում է և Թաֆթս համալսարանում իրավունքի և դիվանագիտության դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ի ապագա դիվանագետների դպրոցում: Նա այդ գործն անելու պատվին է արժանացել որպես «բարձրաստիճան քաղաքացիական ծառայող»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ