Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը միանում են համաժողովրդական շարժմանը
24.04.2018 | 00:56

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, միանում են Հայաստանում և աշխարհասփյուռ հայության շրջանում ծավալված համաժողովրդական շարժմանը՝ կոչ անելով իշխանություններին գիտակցել պահի լրջությունն ու իրավիճակի անխուսափելիությունը և անհապաղ կատարել քայլեր, որոնք կնպաստեն ստեղծված կացության հանգուցալուծմանը:


«Համաժողովրդական զարթոնքի այս պահին մենք մեր ժողովրդի կողքին ենք՝ միասին կերտելու մեր երազանքների ու իղձերի Հայաստանը։ Կեցցե ազատ Հայաստանը և հայ ժողովուրդը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ