ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Իսկ Վահե Գրիգորյանը երբևէ մտածե՞լ է եկամուտ չունեցող գոնե մի քաղաքացու մասին

Իսկ Վահե Գրիգորյանը երբևէ մտածե՞լ է եկամուտ չունեցող գոնե մի քաղաքացու մասին
26.06.2020 | 19:41

Երբ իրավաբան մարդը վրդովվում է այն հարցից, թե ինչու է անգործության պատճառով աշխատավարձ ստանում, հետո էլ ասում է, թե «որպես ՀՀ քաղաքացի` մտածե՞լ ենք այն մասին, թե ինչով է ապրում այդ դատավորը, ուրիշ ի՞նչ եկամուտ ունի», ուզում ես հասկանալ նախ այս մարդն ընդհանրապես իրավաբանության հետ ինչ կապ ունի, հետո էլ որպես բարձրագույն դատարանի դատավոր, նա երբևէ մտածե՞լ է, թե ինչպես են ապրում այն հարյուր հազարավոր մասնագետներ, որոնք միակ եկամտի աղբյուրից էլ են անգամ զրկված։ Թե՞ Վահե Գրիգորյանը կարող է իր պարտականությունները չկատարել, բայց աշխատավարձ ստանալ, իսկ մյուսները մարդ չեն, ապրել չեն ուզում։


Բայց իմքայլականների սրտի դատավորն էլ ավելի առաջ է անցնում՝ հայտարարելով, թե չաշխատած ժամանակն իզուր չի անցկացրել. «Այդ ընթացքում ես մշակել եմ բոլոր ընթացակարգային փաստաթղթերը, որոնք պետք է ընդունվեն»: Հասկացա՞ք, ՍԴ-ն յուրացնելուց հետո «հեղափոխական» դատավորները «ընթացակարգային փաստաթղթեր» են ընդունելու, թե ընթացակարգայինի անվան տակ ինչեր է ընդունելու ՍԴ-ն, միայն կարելի է ենթադրել, բայց որ դրանք հաստատապես վիճահարույց են լինելու, կասկածից վեր է։ Եթե այդքան մխրճվել է ՍԴ-ի ընթացակարգերը վերաձևելու մեջ, ինչու մի երկու խորհուրդ չի տվել իրեն բերած քաղաքական ուժին, որ այդքան անփույթ սահմանադրական բարեփոխումների նախագիծ խորհրդարան չբերեին։ Իսկ եթե տվել է ու այս վիճակն է, նշանակում է կրկնակի մեծ սխալ է նրան լծել ՍԴ-ն «վերաձևելու» գործը։
Եվ հետո հարց՝ եթե իշխանության քիմքին հաճո ընթացակարգեր է մշակում այս դատավորը, ինչու հենց դրա «պատվիրատուից» չի վճարվում, այլ հարկատուներիս գումարներն է անաշխատ վատնում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 11618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ