Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայկական մենթալիտետ է՝ օրենք ու կանոն չենք սիրում

Հայկական մենթալիտետ է՝ օրենք ու կանոն չենք սիրում
19.04.2024 | 14:02

Ինչքա՜ն իրենց ավտոյով մահ մանածող կա Հայաստանի ճանապարհներին: Նախկինում 150 հազար դրամով էին վարորդական «պրավա» գնում, հիմա, երևի, կրկնակի թանկ է։ Փողոտ հայրը՝ որդու համար, հարուստ սիրականը` սիրուհու, հոգատար ամուսինը կնոջ համար ավտո ու վարորդական իրավունքի վկայական է գնում, ու ճանապարհային երթևեկության կաննոները չիմացող լակոտները, սիրուհիները, տիկինները նույնքան վտանգավոր են դառնում, որքան՝ «Կալաշնիկով» ավտոմատը ձեռքին կապիկը։

Հայկական մենթալիտետ է՝ օրենք ու կանոն չենք սիրում, չենք հարգում, իսկ փողատերերի ու պաշտոնյաների համար օրենքը, ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորյալ խախտելը մի ուրիշ կայֆ է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ