Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.09.2025 | 22:00

Ով Տեր, Բացարձակ սիրո աղբյուր, Քո սերը այս աշխարհում չի չափվում ժամանակով, չի սահմանափակվում տարածությամբ, և չի դադարում, նույնիսկ երբ մենք կարող է հեռանանք Քեզնից, որովհետև քո սերը դադար չի ճանաչում։

Տեր, թող ես ճանաչեմ Քո անսահման սերը՝ ոչ թե խոսքերով միայն, այլ կյանքով, գործով ու վարքով։

Սովորեցրու ինձ սիրել՝ ինչպես Դու ես սիրում, քանի որ միայն Քո սիրով է հնարավոր ներել, միայն Քո սիրով է հնարավոր իմաստալից ապրել։

Թող այս օրը մեզ համար խաղաղ և անփորձանք ավարտ ունենա Քո սիրառատ Կամքով։ Ով սիրո Աստված, որ միշտ մոտ ես մեզ, և Քո գիրկը երբեք չի փակվում։

Քո սերը, խաղաղությունը մեզ հետ լինի այժմ և միշտ և հավիտյանս։

Ամեն։

Դիտվել է՝ 3786

Մեկնաբանություններ