Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Թրամփը «փառքի դափնին» բառացիորեն նվիրեց Մաչադոյին

Թրամփը «փառքի դափնին» բառացիորեն նվիրեց Մաչադոյին
04.01.2026 | 12:09

Թրամփն ամիսներ շարունակ համայն աշխարհի ուշադրությունը թեքեց իր՝ «Նոբելյան մրցանակի» արժանանալու հանգամանքի վրա: Ոչ ոք կասկած չուներ, որ այդքան եփված մեդիագրոհի արդյունքում հենց նա է արժանանալու այդ «բարձր կոչմանը»: Օ՜, ինչ զարմանք, մեկ էլ, հանկարծ, «Խաղաղության նոբելյան մրցանակի» արժանացավ վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, ով հայտնի է իր պրոամերիկյան հայացքներով: Շատերն էին կարծում, որ հանուն այդ մրցանակի Թրամփը, կարծես, կորցրել է իրականության զգացումը, սակայն պարզվեց, որ նույն Թրամփը «փառքի դափնին» բառացիորեն նվիրեց Մաչադոյին՝ բարձրացնելով վերջինիս վարկանիշը:

Եվ երբ մենք տեղեկացանք, որ Մադուրոն առևանգվել է, «խաղաղության աղավնի» Մաչադոն հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել Վենեսուելայի նախագահի պաշտոնը և ազատել Մադուրոյի ռեժիմի կողմից ազատազրկված քաղբանտարկյալներին:

Ռուսական լոյալության պայմաններում և Ժիրինովսկու «մարգարեացման» ֆոնի վրա, Ամերիկա-Ռուսաստան դաշինքը որոշեց այս անգամ էլ լուծել Վենեսուելայի հարցը՝ Ուկրաինական հարցի հետ զուգահեռ: Տեղական արտադրության քույրիկներն ու քաղաքագետիկները կշարունակեն սա համարել «ապտակ Ռուսաստանին», հակառակ ճամբարից ոմանք կասեն՝ «Տեսա՞ք՝ խաղաղասեր Թրամփը պատռեց երեսը»: Եվ կրկին, մեր աչքի առջև, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կիսում են ավարը, ու կրկին մենք նրանց դաշինքին չենք հավատում:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ

րթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 05.01.2026