ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Աննա Ախմատովա-137

Աննա Ախմատովա-137
24.06.2026 | 12:24

Հունիսի 23-ը Աննա Ախմատովայի ծննդյան օրն էր, Հայաստանում երբեք չեղած, բայց մեր երկիրն անչափ սիրող ռուս մեծ բանաստեղծուհու, Նոբելյան մրցանակի դափնեկրի։ Այդ սիրո գրական դրսեւորումներն եղան հայ դասականների բանաստեղծությունների նրա թարգմանությունները: Ցանկը բավական տպավորիչ է` Դանիել Վարուժան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Մարո Մարգարյան եւ գլխավորապես` Եղիշե Չարենց:

Եվ պատահական չէ, որ սեփական ողբերգությունն արտահայտելու համար (ամուսնու գնդակահարություն, տղայի ձերբակալում) նա որպես ոգեշնչում ընտրում է Թումանյանի «Երազումս մի մաքի» քառյակը` վերնագրելով այն «Подражание армянскому»:

Я приснюсь тебе черной овцою

На нетвердых, сухих ногах,

Подойду, заблею, завою:

"Сладко ль ужинал, падишах?

Ты вселенную держишь, как бусу,

Светлой волей Аллаха храним...

Так пришелся ль сынок мой по вкусу

И тебе, и деткам твоим?"

«Փադիշահի» եւ «Ալլահի» հիշատակումները մեզ հուշում են, որ Ախմատովան ենթատեքստով ընդգծում է Ցեղասպանության թեմատիկան` համադրելով դա բոլոր այն մայրերի ողբերգության հետ, որոնց երեխաները զոհ գնացին ստալինյան բռնարարքներին: Ցավալի զուգադիպությամբ բռնարարքների զոհ են դառնում նաեւ Թումանյանի երեք որդիները։

Էլզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ