Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մեր Էպոսը դարձել է կարմա

Մեր Էպոսը դարձել է կարմա
06.08.2026 | 15:39

Սասունցի Դավիթը, անտեր ու անտուն, զբաղված է ծեր պառավի բոստանի շաղգամի, լոլիկի ու ծիրանի հարցերով, պառլամենտի կրկեսն է քննարկում՝ ով ում կնիկն է, որտեղից ինչքան է լափում, ուրիշ հարցեր չկան...

Իսկ հենց այդ պահին, սև կիպան գլխներին կպցրած տղերքը, եկել Առյուծ Մհերի թողած ժառանգության վերջին փշրանքներն են քննարկում, ավարի մի մասը Արցախի հետ տարել են:

Սեպտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանը անկասկած օրինականացնելու է վերջին արարը, և կանգնելու ենք ԹՐԻՓ-ի առաջ...

Այ գրողի տարածներ, դուք էս ե՞րբ, ինչպե՞ս զրկվեցիք ձեր ուղեղներից, ինքնասիրությունից, արմատներից: Այս ի՞նչ համազգային լաբոտոմիա էր: Տղամարդկային էությունը էս ե՞րբ ոչնչացվեց, ու միակ հարցը կնիկական կենցաղն է, ուտելն ու ...քելը: Դուք ոչ Էպոսին եք արժանի, ոչ էլ ձեր պապերի թողած ժառանգությանը, եթե, իհարկե, նրանք ձեր պապերն էին:

Էս մասսայից հույսեր չկան, վերջին հույսը մեր սուրբ պապերի գերբնական ուժն է, որ նրանք դարերով գեներացրել են իրենց ստեղծագործ ու խիզախ գործերով՝ բարուն ու մարդկային վեհությանը հավատալով:

Արա Արայան

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ