Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Բարենորոգում եզրույթից որևէ ազգ երբևէ այդքան չի տուժել, որքան՝ հայերը

Բարենորոգում եզրույթից որևէ ազգ երբևէ այդքան չի տուժել, որքան՝ հայերը
06.01.2026 | 18:31

Կիլիկիայում ունիթորական շարժումները, որոնք Հռոմի կողմից Հայ եկեղեցին բարենորոգելու միտում ունեին, հանգեցրին ներազգային պառակտման և կործանարար հետևանքների։

1878 թ. Հայկական հարցը միջազգային դիվանագիտության առարկա դարձավ, քանի որ Թուրքիան պարտավորվել էր բարենորոգումներ իրականացնել հայաբնակ գավառներում։

1895թ. Մայիսյան բարենորոգումների ծրագիրը ուղեկցվեց համիդյան ջարդերով, որին զոհ գնաց 300 հազար հայ։

1908 թ. սահմանադրական բարենորոգումները հանգեցրին ցեղասպանության։

Բարենորոգչական շարժումը` Ռեֆորմացիան, Եվրոպայում 16-րդ դարում մասնատեց քրիստոնեական եկեղեցին և հիմք դրեց բողոքականությանը, որն այսօր այդ երկրներում ավելի շատ անաստվածության և անտարբերության է միտված։

Պատմական փաստ է, որ հավատքի հարցում արմատական ռևիզիան և բարենորոգումը հանգեցնում են միայն աղետալի հետևանքների:

Հ.Գ. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ևս «բարենորոգվեց»...

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 3822

Մեկնաբանություններ