Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հանձնածների հետ տոն չեն նշում, ուրացողների հետ հիշողություն չեն կիսում

Հանձնածների հետ տոն չեն նշում, ուրացողների հետ հիշողություն չեն կիսում
27.01.2026 | 13:14

Բանակի օրը կարելի է չստվերել միայն մեկ դեպքում՝ երբ բանակդ կա։

Պատերազմի օրը Եռաբլուր չգնալը «ժամանակի խնդիր» չէ, դա դիրքորոշում է։

Հունվարի 28-ը դարձրել են դատարկ օր, որովհետև հիշողությունն է խանգարում իրենց քաղաքական օրակարգին։

Հիշողությունը խանգարում է, որովհետև հիշողությունը պահանջում է պատասխանատվություն։

Նիկոլ Փաշինյանի «հնարած» «երկնային բանակ» տերմինը հուզական չէ։

Դա սառը քաղաքական հաշվարկ է։

Հուզական ընկալմամբ՝ «երկնային բանակը» մեր նահատակներն են։

Քաղաքական իրականությամբ՝ դա զինված ուժերի բաժանում է. մեկը՝ «երկնային», այսինքն՝ անցյալում փակված, լռեցված, մյուսը՝ «իրական», այսինքն՝ արդեն առանց Արցախի, առանց պատմական պատասխանատվության, առանց պահանջի։

Սա նույն տրամաբանությունն է, որով Հայաստանը բաժանվեց «իրականի» ու «պատմականի»։

Այսօր նույնը արվում է բանակի հետ։

Երբ զոհվածների հիշատակը տեղափոխում ես, ձևափոխում, «նոր բովանդակությամբ» փաթեթավորում, դու այլևս չես հիշում՝ դու ջնջում ես։

Երբ պաշտպանության նախարարի էջում զինվորները լուռ ու տխուր ծալում են պետական դրոշը, դա արարողություն չէ։

Դա խորհրդանիշ է։

Պետության դրոշը չեն ծալում խաղաղ ու արժանապատիվ պետություններում։

Դրոշը ծալում են, երբ պետությունը փակվում է, երբ բանակը այլևս չի պաշտպանում հայրենիք, այլ դառնում է պարտության փաստաթուղթը հաստատող լուռ դերակատար։

Այս «տոնը» մեզ համար տոն չէ։

Հանձնածների հետ տոն չեն նշում։

Ուրացողների հետ հիշողություն չեն կիսում։

Արցախի ուրացումն ու գիտակցված պարտությունը միասին վերցրած՝

ոչ թե ողբերգություն էին, այլ՝ քաղաքական ընտրություն։

Եվ այսօր փորձում են այդ ընտրությունը սրբագրել բառերով, տերմիններով ու ձևական արարողություններով։

Բայց ժողովուրդը չի ապրում տերմիններով։

Ժողովուրդը ապրում է հիշողությամբ։

Եվ այն օրը, երբ իշխանափոխություն լինի,

առաջին հերթին պետք է վերադարձնել ոչ թե միայն օրերը՝ օրացույցում,

այլ արժանապատվությունը՝ հիշատակի մեջ։

Որ հունվարի 27-ը ու հունվարի 28-ը նորից լինեն ոչ թե լռության ու ծալված դրոշի օրեր, այլ կենդանի պետության ուղիղ հայացք իր զոհվածների աչքերի մեջ։

Հայ լինելը այսօր լռել չի նշանակում։

Հայ լինելը նշանակում է՝ կանգնել։

Լռությունը հավանություն է։

Խոսքը՝ դիմադրություն։

Միավորումը՝ ելք։

Ով իրեն հայ է համարում՝ պարտավոր է խոսել։

Ով խոսում է՝ պարտավոր է կանգնել։

Ով կանգնում է՝ արդեն հաղթում է։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 4576

Մեկնաբանություններ