Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Շինծու դատավարություններ Ռուբեն Վարդանյանի և պատանդառված մեր մյուս գործիչների նկատմամբ

Շինծու դատավարություններ Ռուբեն Վարդանյանի և պատանդառված մեր մյուս գործիչների նկատմամբ
19.02.2026 | 17:07

Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում: Յուրաքանչյուրիս պարտքն է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով սատարել Հայի այս եզակի տեսակին՝ Ռուբեն Վարդանյանին: Ռուբենի և պատանդառված մյուս գործիչներին շինծու դատավարություններով ոչ թե փորձում, այլ հենց այս պահին ուղղակի օգտագործում են մեր նորանկախ պետականության ողջ շրջափուլը միջազգային չափանիշներով գնահատել իբրև մարդկության դեմ ուղղված հանցավոր գործունեություն: Եվ դա անում է մի երկրի իշխանություն, որ հենց ինքն է կատարել ու ներկայումս շարունակում է ցեղասպան քաղաքանություն՝ բարբարոսաբար ոչնչացնելով կամ յուրացնելով Արցախի հոգևոր ժառանգությունը: Այն, ինչը հնարավոր չէր անարգել անել միջազգային դատական ատյաններում, ինչից իրենք իբր որպես փոխզիջում՝ հրաժարվեցին, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ