Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը
21.02.2026 | 11:23

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով կյանքի կերտման և մերօրյա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, իշխանության կողմից իրականացվող հակաեկեղեցական գործողություններին, ինչը խաթարում է եկեղեցականների բնականոն առաքելությունը և հավտացյալների հոգևոր կյանքը։

Նորին Սրբությունը հաստատեց, որ հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը` ի նպաստ հայոց կյանքի պայծառության և բարօրության:

Պատվիրակության անդամներն իրենց զորակցությունը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին՝ կարևորելով Հայոց Եկեղեցու դարավոր ավանդն ու առաքելությունը հայոց պետականության զորացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ