Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Հարգելի հայ ժողովուրդ, աննախադեպ շնորհավորանքներս քեզ

Հարգելի հայ ժողովուրդ, աննախադեպ շնորհավորանքներս քեզ
06.05.2026 | 11:48

Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովից շնորհավորեց՝ ասելով.

«Նախկինում արձանագրվում էր, որ ՀՀ-ն ունի շատ բարդ և խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետև գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում՝ ունենալով խնդրահարույց հարևանություն, և հետևաբար՝ այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր: Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով»:

Այսօրվանից ուրիշ գլոբուսով կառուցեք ձեր կյանքը, հայեր ջան, որովհետև այլևս մեր սահմանակից երկրները Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը չեն, այլ Բելգիան է, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Շվեյցարիան, Իտալիան, Մոնակոն, Իսպանիան...

Նիկոլն ասել է՝ Թուրքիան ու Ադրբեջանն էլ այլևս չեն ուզում ձեզ մորթեն, մորթելուց հետո կտրատեն, ցեղասպանեն, բանտերը գցեն, արդեն շատ են բարիացել... Իհարկե, ձեր հողերն ու տներն են ուզում, բայց դե դա ոչինչ, կտաք, ինչ է պատահել, կգնաք Բելգիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Մոնակո, Իսպանիա... փախստականի կարգավիճակը հո կա...

Վսյո, կյանքը հրաշալի է, վայելեք, բազմացեք, անպայման Լառնակայի տոմս գնեք...

Մի հավատացեք այն ամերիկացի չար ու նախանձ դիվանագետին, որն ամիսներ առաջ ասում էր՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի սառը, ցուրտ ձմեռների: Մտքում մտածեք, մի պահ երևակայեք, որ դա անում եք հանուն ինքնիշխանության ու օտարի ստրուկ ՔՊ-ականների ցոփ ու շվայտ կյանքի, և անմիջապես... հոգով ու մարմնով կջերմանաք, կտաքանաք, էլ չեք մրսի:

Իսկ եթե հանկարծ քաղցեք, ու ադրբեջանական ցորեն ու նավթ չլինի, դրեք ու եվրոչինովնիկների հետ այսօրվա ուղիղ եթերները նայեք, անպայման լսեք Ալիևի երեկվա ելույթը, ու... անմիջապես կկշտանաք...

Հենց կարոտեք Արցախը, պատմական հայրենիքը, ձեր հարազատներին, ձեր հարազատների գերեզմանները, որոնց կորցրել եք արցախյան պատերազմներում, ում կորցրել եք սրանց տնական սպիրտով բուժած քովիդի արդյունքում, միանգամից միացրեք Մակրոնի, Նիկոլի ու նախագահ դառնալուց հետո ԽաչատՈՒրյան դարձածի երգ ու պարի, թմբուկ-դաշնամուրով ռոլիկը, անմիջապես կխաղաղվեք, կփառավորվեք...

Ասում էր, չէ՞, Մարկեսը, չկրկնեմ...

Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5057

Մեկնաբանություններ