Հայաստանում Եկեղեցու թեման առաջնահերթ գեոպոլիտիկա է, անգամ պատմական՝ սառըպատերազմյան գեոպոլիտիկա է:
Դեռ 2018-ի «հեղափոխական» տեխնոմեթոդիչկեքում գրված էր, որ գեներալիտետի հարցերը լուծելուց հետո անմիջապես պետք է անցնել Եկեղեցուն:
Նիկոլը քայլ-քայլ պլանավորված է շարժվում, մի քիչ ժամկետների մեջ շեղումներով, բայց հստակ պատկերացումով, թե որից հետո որը պետք է անել, քանի որ ամենը ամենի հետ փոխկապված է:
Արցախը, տնտեսությունը, ՌԴ-ն, ուժային էլիտան, հանրային հոգեբանությունը և հիշողությունը, արտաքին դերակատարները, նարատիվները, կրթությունը, հաղթանակի և նյութապաշտության կոնցեպտները, կենցաղային կյանքը և շատ այլ բաներ:
Սա չի նշանակում, որ նա փայլուն է անում, բայց դե իր առջև դրած խնդիրները վստահորեն լուծում է: Սահմանը արդեն անցել է, ու ամեն պարագայում իշխանափոխության ուժերի համար կլինի, մեղմ ասած, բարդ վիճակ ու հատկապես՝ երկրի կարգավիճակ փոխելը:
Նիկոլը համակարգային է խաղում՝ ի տարբերություն մյուսների:
Ի դեպ, պլանից շեղումների սրբագրման գործիքը, օրինակ, կարող է լինել նաև լոկալ ռազմական գործողությունների վերսկսումը առանձին տեղերում, որը նա մեծ հաջողությամբ կգցի ընդդիմության գրպանը:
Իսկ Casus belli կարելի է միշտ գտնել:
Ալեն Ղևոնդյան