Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Պերմանենտ զիջումների ճանապարհ

Պերմանենտ զիջումների ճանապարհ
27.12.2025 | 10:52

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը, ըստ որի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ, այլև TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, հերթական անգամ բացահայտում է Բաքվի իրական մոտեցումը խաղաղության գործընթացին։

Այսպիսով, Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են։

Սահմանադրության փոփոխության պահանջին այժմ ավելացվում է նաև ենթակառուցվածքային նախագիծը, որը ներկայացվում է ոչ թե որպես համագործակցության հնարավորություն, այլ որպես նոր քաղաքական նախապայման։

Սա վկայում է, որ խաղաղությունը Բաքվի համար նպատակ չէ, այլ ճնշման գործիք, որը գործարկվում է փուլ առ փուլ։

TRIPP-ի ներառումը խաղաղության պայմանների շարքում ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է վերահսկել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ոչ միայն տեխնիկական, այլև իրավական և անվտանգային պայմանները։

Այդ կերպ կասկածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխան որոշումների ընդունման լիարժեքությունը և բանակցային սուբյեկտայնությունը։

Սահմանադրական փոփոխությունների և ենթակառուցվածքային պարտավորությունների միավորումը ձևավորում է վտանգավոր տրամաբանություն, որտեղ յուրաքանչյուր կատարում չի փակվում որպես ավարտված հարց, այլ դառնում է նոր պահանջների հիմք։

Ադրբեջանը, հաղթանակած կողմ լինելով 2020-2023 թթ. պատերազմներում, չի շտապում ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատել, քանի որ կարգավիճակը թույլ է տալիս պահպանել ճնշումը և կորզել լրացուցիչ զիջումներ՝ առանց փոխադարձ երաշխիքների:

Խաղաղության պայմանագրի ստորագրումը մշտապես հետաձգվում է, իսկ բանակցային գործընթացը վերածվում է պայմանների կուտակման մեխանիզմի։

Այս մոդելի էությունը պարզ է։

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության։

Նրա նպատակը Հայաստանին պահելն է պերմանենտ զիջումների դաշտում, որտեղ խաղաղությունը ոչ թե վերջնակետ է, այլ մշտապես հեռացող հորիզոն։

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Կրթություն
Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 02.01.2026