ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր Հայաստանում «թաղման ոլորտն» աշխատում է շվեյցարական ժամացույցի նման

Նոր Հայաստանում «թաղման ոլորտն» աշխատում է շվեյցարական ժամացույցի նման
18.07.2026 | 11:47

Այնուամենայնիվ, Նոր Հայաստանում կա մի ոլորտ, որն աշխատում է անխափան և ճշգրիտ` շվեյցարական ժամացույցի նման: Դա բնակչության հատուկ սպասարկման ոլորտն է, այլ կերպ ասած` «թաղման» ոլորտը:

Մորգում ամեն ինչ կա: Յուրաքանչյուր տեսակի ծառայություն, դագաղների մեծ տեսականի, քահանաներ, փոս փորողներ, շորեր, ֆոտոնկարներ, ծածկոցներ, ավտոմեքենաներ, ծաղիկներ, սպասարկողներ, սգո սրահներ, հոգեհացի մատուցման համար նախատեսված օբյեկտներ, իրավաբանական օգնություն, շատ արագ աշխատող և գործունյա աշխատակիցներ: Ընդ որում, գների իրական «ճկուն» համակարգ: Այսինքն, մարդ մտնում է մորգ, վճարում է ըստ ունեցած հնարավորությունների և րոպեների ընթացքում, առանց բացառության, բոլոր հարցերը լուծած հեռանում է մորգից:

Նույնը` «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում (նախկինում` «թաղման բյուրո»): Այստեղ մահվան վկայականը տրամադրվում է մի քանի րոպեում: Շատ արագ է լուծվում նաև գերեզմանի հատկացման խնդիրը: Ավելին` աշխատակիցները բարեհամբյուր են, գիտակից, իրավաչափ մտքեր են արտահայտում:

Մի խոսքով, ապշած եմ: Նոր Հայաստանում «թաղման ոլորտն» աշխատում է շվեյցարական ժամացույցի նման, իսկ «թաղման բյուրոյի» եկամուտները շարունակում են շեշտակի աճել:

Փաստորեն, Նոր Հայաստանում մարդն արժեք ունի միայն մահից հետո: Արդյո՞ք սա է Նոր Հայաստանի հիմնարար սկզբունքների և կանոնների ամբողջությունը` դոկտրինան:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ