Վաղարշապատում արձանագրված արդյունքները բացահայտում են Հայաստանի գործող ՏԻՄ ընտրակարգի կառուցվածքային հակասությունները: Իշխող կուսակցությունը հաղթող է հռչակվում ոչ թե հանրային մեծամասնության, այլ՝ ընտրական մաթեմատիկայի հաշվին...
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ն ողջ թիմով կպել է նախընտրական քարոզարշավին․ դանդաղ, բայց հաստատակամ քայլերով նիկոլենք իրենց անելիքը հստակ գծագրով կյանքի են կոչում։ Մասնավորապես, բոլոր մարզպետներն ու մարզային պատգամավորները «ֆուլ» գովազդում են պետական ծրագրերով իրականացրած պրոյեկտները՝ դրանք ներկայացնելով որպես «աննախադեպ ու համազգային» ձեռքբերում...
Մեզ անհրաժեշտ է քաղաքական լեզվի և հանրության հետ շփման մոդելների վերաիմաստավորում: Ես որոշակի առումով իմ մեջ դա արդեն արել եմ և ունեմ այլևս նախընտրելի քաղաքական թեկնածու, ով կբերի փոփոխության: Դա Հայ Մարդն է՝ որպես թեկնածու մասնակցային հեղափոխության մոդելով...
Հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում բյուջետային քննարկումների մեկնարկին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․
«Հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ. դրանք ունեն առանցքային հարց, որի պատասխանը պետք է տա հայ ժողովուրդը...
Ես չեմ կարծում, որ Փաշինյանը բռնապետ է կամ բռնապետության ճանապարհին է մեկ պարզ պատճառով՝ նա դրա ռեսուրսն ու գաղափարաբանությունը չունի:Նա կուզենար գնալ այդ ճանապարհով, բայց դա ենթադրում է երկրի տոտալ փակում երկաթյա վարագույրով...
Նիկոլի հայտարարությունը, թե ընդդիմության խոսույթներն ու ուղղությունները ձևավորվում են Հայաստանի սահմաններից դուրս, հերթական քայլն է՝ իշխանական քարոզչությունն ուղղելու ընդդիմադիր դաշտի դեմ...
Սա ևս արձանագրենք.
ՊՈՒ խմբակցությունը, նրանց միացած արտախորհրդարանական ուժերը, ՀՀԿ կուսակցության հետ միասին, հայտարարում էին, որ ՆՓ-ին վարչապետի պաշտոնից հեռացնելու միակ գործիքը #իմպիչմենթն է...
Հայաստանում տիրող անկառավարելի քաոսը գնալով ավելի է խորանում, որի ուղիղ դրսևորումներն են իշխանությունների օրեցօր ընդգծվող ցինիզմն ու պատեհապաշտ վարքագիծը։ Օրվա իշխանությանը թվում է, թե կարելի է որոտընդոստ, պաթոսախեղդ տեքստերով արդարացնել սեփական աղետաբեր քաղաքականությունը...
Հոկտեմբերի 29-30-ին Թուրքիայում կկայանա թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ղեկավարների 13-րդ գագաթնաժողովը։ Դրա նախաշեմին Անկարան ակտիվացնում է տեղեկատվական գործունեությունը, և «եղբայրության մասին» հռետորաբանության հետևում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում են տնտեսական շահերը։
Ակնկալվում է, որ գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է լոգիստիկան: Թուրքիայի և թուրքական աշխարհի երկրների համար գլխավոր կոմունիկացիոն ռազմավարական ծրագիրը մնում է «Միջին միջանցքը» և դրա մաս կազմող TRIPP-ը...