«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Լավ, արա՛, դուք, նկատի ունեմ՝ քաղաքային իշխանություն կոչվածին, հենց դուք, էդ ո՞վ եք, առհասարակ

Լավ, արա՛, դուք, նկատի ունեմ՝ քաղաքային իշխանություն կոչվածին, հենց դուք, էդ ո՞վ եք, առհասարակ
03.12.2024 | 14:02

Ավտոբուսների գործադուլավոր վարորդներն ասում են, որ կոնկրետ իրենց անմիջական ղեկավարությունից պահանջ չունեն, պահանջները քաղաքապետ Ավինյանին են ուղղված: Ներկայացված «աշխատանքային պայմանների» պահանջների շարքում գործադուլավորները շեշտում են, շատ կներեք, կենցաղային այնպիսի մի կաևոր մանրուք, ինչպիսին է՝ վերջնականգառներում զուգարանի առկայությունը:

Լավ, արա՛, դուք, նկատի ունեմ՝ քաղաքային իշխանություն կոչվածին, «Երևանի ավտոբուս» ընկերության ղեկավարությանը, դուք, հա՛, հենց դուք, էդ ո՞վ եք, առհասարակ:

Արա, բացահայտվեց, որ ամեն օր ձեր չարձանագրված «լևի» փողը առնվազն 25-30 միլիոն դրամ է եղել: Ամեն օր: ՈՒ էդքան էլ մնացել է, ի դեպ:

Ավելին, միայն ցույցերի օրերին նիկոլի մարդակեր բերետավորներին պտտելու համար, ոնց էլ չլինի, բյուջեից «թվեր» եք բռնել, այսինքն՝ էլի եկամուտ եք ունեցել: Լավ, դա էլ մի կողմ:

Արա, բա էն օրական 25-30 միլիոն դրամից ամեն օր, որ 2-3 միլիոն էլ առանձնացնեիք, նի տո չտո վերջնականգառներում, տո՛ ամեն մի կանգառում զուգարան ու մի հատ էլ լոգարան կարող էիք կառուցել:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 8359

Մեկնաբանություններ