«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է մյուս ժողովուրդների քաղաքակրթական ժառանգությունը

Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է մյուս ժողովուրդների քաղաքակրթական ժառանգությունը
16.10.2025 | 16:14

Ինչու Իրանում հարգանքով են մոտենում քրիստոնեական մշակույթի և եկեղեցիների հանդեպ, իսկ Թուրքիայում եկեղեցիները կամ ոչնչացնում են, կամ՝ մզկիթի վերածում:

Պատճառները կարևոր են, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական առումով:

Իրան

Մեծ նշանակություն ունի Իրանի հարուստ մշակութային, քաղաքակրթական ու կրոնական ժառանգությունը: Իրանը չունի ոչ լիարժեքության կոմպլեքս իր անցյալի հանդեպ: Իրանական քաղաքակրթությունը իսլամով չի սկսվել ու իսլամով չի վերջանում: Հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդները հարգանքով էեն վերաբերվում նաև մյուս մշակույթների հանդեպ, հատկապես այն ժողովուրդների ու մշակույթների, որոնք իրենց տարածքում են ստեղծագործել, համարելով, որ դա նույնպես իրենց քաղաքակրթության մի մասն է:

Իրանում ոչ միայն հարգանքով են վերաբերվում պատմամշակութային նման ժառանգությանը, այլև պետական հոգածություն են ցուցաբերում:

Թուրքիա

Թուրքերն իրենց անցյալի հանդեպ ունեն անլիարժեքության բարդույթ, ու պատճառը պարզ է: Ժամանակակից թուրք ազգը խառնարան է, որը յուրացրել է իր տարածքում եղած մշակույթներն ու քաղաքակրթություն ստեղծած մյուս ժողովուրդների ժառանգությունը:

Թուրքը կրոնափոխների խառնարան է, և այդ ժողովուրդների ժառանգությունը հիշեցնում է իրենց ինքնության գաղտնիքները: Այսօրվա թուրքերը թուրք են դարձել միայն իսլամի շնորհիվ ու իսլամի միջոցով: Հանում ես իսլամը, տակը ոչինչ չի մնում՝ դատարկություն: Մյուս մշակույթները «պահարում պահված հին ոսկորներ» են, որոնք պետք է այնտեղ էլ մնան թաքնված, որ չհիշեցնեն թուրքերի անցյալի մասին:

Դրա համար Թուրքիայում ատում են այդ ժողովուրդների ժառանգությունը, եկեղեցիները վերածում են մզկիթների, որպես այդ տարածքի անցյալի հանդեպ տարած հաղթանակի խորհրդանիշներ:

Աթաթուրքը փորձեց թուրքերին վերածել քաղաքացիական ազգի, բայց դա բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ էր առաջացնում, որոնց պատասխանների որոնումը քայքայում էր թուրքերի ինքնությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ եկեղեցիներ, որոնց զգալի մասը թանգարանների էին վերածվել, նորից մզկիթներ են դարձնում:

Այսօրվա Հայաստանը, ինչպես էլ այն կոչեք, թեկուզ «իրական», հիշեցնելու է իրենց բարդույթավորված անցյալը, և իրենք, ինչ էլ մենք անենք, շարունակելու են մեզ ատել: Ատելության պատճառը մենք չենք, այլ իրենց պատմությունը, որի մասին փորձում են մոռանալ:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ