Հայ օգտատերերը ակտիվորեն տարածում են մի նյութ, որտեղ ասվում է, թե համաձայն ամերիկյան և իսրայելական հետախուզության տվյալների, Իրանում մահապատժի են ենթարկել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար հատուկ գործողությունների «Ղոդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Իսմայիլ Քաանիին։
Պատերազմական իրավիճակում երբ ուզում են գտնել մեկին, ով կարևոր է իրենց համար, նմանատիպ տեղեկություններ են տարածում, որպեսզի գտնեն նրան և սպանեն։
ԿՀՎ-ն ու ՄՈՍԱԴ-ը մի քանի անգամ Քաանիին սպանելու անհաջող փորձերից հետո այսկերպ են փնտրում նրան ու փորձում տեղորոշել նրա գտնվելու վայրը։
Այնպես որ, այսպիսի լուրերի տարածումով ամերիկացիների ու իսրայելցիների ջրաղացին ջուր եք լցնում:
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ