Երևանի դպրոցներում դասերը 08:15-ին տեղափոխելու որոշումը ոչ միայն կոսմետիկ ու ձևական (տեսեք-տեսեք զօր ու գիշեր աշխատում ենք, որ «սիրելի ժողովրդի» կյանքը դարձնենք էլ ավելի անտանելի) բնույթ ունի, այլ նաև նոր խնդիրներ է ստեղծում։
Եթե ծնողը երեխաներին դպրոց է հասցնելու և այնուհետև աշխատանքի գնալու, ապա երթևեկության ծավալը չի պակասելու․ խցանումները պարզապես կսկսվեն 15 րոպե շուտ։
Ավելին՝ այս քայլը կարող է բացասաբար ազդել հենց երեխաների վրա․ քնի պակասը կնվազեցնի նրանց ուսման արդյունավետությունը, առաջ կբերի հոգնածություն և առողջական խնդիրներ։
Այսպիսով, իշխանությունները ոչ միայն ունակ չեն խորքային լուծումներ տալ կամ ընդունել, որ ամբողջովին տապալել և իրենց «բարելավումների» արդյունքում քաոս են դարձրել Երևանի բնակիչների կյանքը, այլ նաև վտանգի տակ են դնում արդեն իսկ անորակ կրթության որակը։
Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ.
Երևի իրենց կրթությունը նորաձև՞ է:
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |