ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Հրապարակի ՀայՓոստի շենքը վաճառվում է 44 մլն դոլարով

Հրապարակի ՀայՓոստի շենքը վաճառվում է 44 մլն դոլարով
09.09.2025 | 12:24

Ոչ մի տրամաբանություն չկա Հանրապետության Հրապարակում գտնվող հոյակերտ ՀայՓոստի շենքի վաճառքի և «Ակադեմիական քաղաք» կառուցելու միջև:

Սեպտեմբերի 8-ին ԱԺ-ում քննարկվել է Հրապարակի երկրորդ շենքի մասնավորեցման հարցը։

Հիշեցնեմ, որ 2012 թվականին էլ նույն Հրապարակի ԱԳՆ-ի շենքը մոտ 51 մլն դոլար վաճառվեց և մինչ օրս այդ շենքը փակված է մնում։

Իսկ ՀայՓոստի շենքի շուկայական գինն ընդամենը 44 մլն դոլար է գնահատվել։ Այսինքն ավելի էժան, քան նախկինների ժամանակ վաճառված ԱԳՆ-ի շենքը։

Սա ցցուն օրինակ է, երբ երկրի ղեկավարությունը ուղիղ, կամ անուղղակի վաճառում է պետական գույքը, հայտարարելով, թե դա անում է պետական գույքն ավելի արդյունավետ օգտագործելու համար, իսկ իրականում այդ գույքը շատ երկար ժամանակով ամայանում է, հետագայում չի օգտագործվում կամ էլ ընդհանրապես քանդվում է։

Հասկանալի է, որ պետությունը լավ կառավարիչ չէ, դրա համար էլ մասնավորին են վաճառում, որ ֆինանսական հավելյալ հոսք լինի։

Բայց ներկայիս իշխանությունները կրկնում են սովետի լուծարումից հետո 1990-ականների սեփականաշնորհման (պրիվատիզացիայի) սցենարը, որով բազմաթիվ շենքեր, այդ թվում գիգանտ գործարաններ, օտարվեցին, հետո հաստոց առ հաստոց, քար առ քար թալանվեցին ու քանդվեցին։

Պետք է նաև մտաբերել, որ փաշինյանական իշխանությունը ոչ միայն վաճառում է մեր գույքը, հողը, այլ նաև վերանորոգելու պատրվակով բազմաթիվ շենքեր ու ճանապարհներ է քանդում։

Սրա վառ օրինակն էլ Ծիծեռնակաբերդի անմար կրակի վրա գոյացող Հավերժության հուշարձանի երեք մույթերն են։ Ապամոնտաժվել են դրանց վրայի բազալտե ահռելի հաստ ու մեծ քարերը։

Սա նույն բանն է, ինչ նման «վերանորոգում» եթե արվեր Քեոփսի բուրգի դեպքում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ