Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը
26.01.2026 | 18:02

«Հրաժեշտի քաղաքական գազել»

Չեմ կարող ասել՝ ինչու՞, բայց այնպիսի կանխազգացում ունեմ, որ մարգարեական է Լևոն Ջավախյանի Facebook-յան հերթական գրառումը «Non grata» (25․01․2025) վերտառությամբ, նվիրված de jure (բայց ո՛չ երբեք de facto) վարչապետին։

Ով՝ ինչպես, չգիտեմ, բայց ես ընկալեցի այն որպես «Հրաժեշտի քաղաքական գազել», գրված արձակ ոճով։

Առկա են գազելին բնորոշ բոլոր տարրերը, թե՛ գրվածքի կառուցվածքում, թե՛ էմոցիոնալ ֆոնում։

Ինչպես դասական գազելում, այստեղ ևս մահվան, տագնապի, խենթացնող վախի ու հեռանալու մոտիվները կրկնվում են ռիթմիկ պարբերականությամբ։

«Հեռու՜, շա՜տ հեռու» արտահայտությունը հնչում է որպես գազելի կրկնակ, որն աստիճանաբար ուժեղացնում է հուզական լիցքը։

Գազելը հաճախ արտահայտում է անհասանելիության, կորստի կամ ճակատագրական անխուսափելիության զգացում։

Ջավախյանի գիրը ևս ունի «թախծի» այդ երանգը։ Նա չի գոռում, չի անիծում, չի հայհոյում, նա «ողբում» է մեկի համար, որին կյանքի ինչ-որ հատվածում ընդունել է որպես ընկեր, հետը մի պատառ հաց է կիսել, բայց այժմ նրան համարում է քաղաքական դիակ, ավելի ստույգ՝ «մահվան կողակից»։

Դասական գազելներում հաճախ հանդիպում ենք վարդի և սոխակի, կամ սիրո և տառապանքի հակադրությանը։ Ջավախյանը հակադրում է անցյալի հացը՝ կյանքը, և ներկայի գնդակը՝ մահը։ Իշխանության աղմուկը և անապատի լռությունը։

Սա իսկապես «հրաժեշտի գազել» է մի ժամամակաշրջանի և մի կերպարի, որն այլևս գոյություն չունի այնպես, ինչպես նախկինում։

Ջավախյանը կարծես ասում է՝ այն մարդը, ում հետ ես հաց եմ կիսել, մեռել է այս իշխանության մեջ, և միակ ելքն այդ մահից փախչելն է դեպի անհայտություն։

Սեփական վախերի դժգույն կալանավորը

Նախ անհրաժեշտ մեջբերում․

«Ըստ «Հրապարակ» թերթի տեղեկատվության` ՔՊ֊ական Արփի Դավոյանի ուրախ հանդիսությանը նիկոլ փաշինյանը ներկայացել է անձնական մատուցողով, անձնական օգտագործման տալերկով, բաժակով ու չանգալ-դանակով։ Տարածվող լուրերի համաձայն նիկոլ մեծագործը, որ հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Չարագործ, խիստ տագնապներ ունի սեփական անձի անվտանգությունն ապահովելու հարցում և դիմում է կարելի և անկարելի բոլոր միջոցներին անկանխատեսելի դեպքերից խուսափելու համար։ ՈՒտելիս և խմելիս երկյուղ ունի թունավորումից և չի վստահում անգամ իր կուսակիցներին, իսկ բացօթյա միջոցառումներին օր ու արև չի տալիս Պետանվտանգության մարմիններին և բազմապրոֆիլ` կանաչ, կարմիր, կապույտ բերետավոր ոստիկանությանը»։

Մեր ժամանակների ամենաընթերցված և ազդեցիկ արձակագիրը վիրտուոզ կերպով ի ցույց է դրել Պոլիշինելի դիմակի և Արև-արքայի հավակնությունների բախման ցայտուն, բայց միևնույն ժամանակ զավեշտալի իրողությունը, ինչը ոմն «ոտներներ ջարդողի» համար անտարակույս ճակատագրական է լինելու։

Սեփական սպասքով հրավերքի գնալը խոսում է ծայրահեղ անվստահության և ֆոբիաների մասին։ Երբ ղեկավարը վախենում է սեփական ժողովրդից կամ նույնիսկ այն միջավայրից, որտեղ հրավիրված է, նա դադարում է լինել «ժողովրդական»։

Իսկապես ողբերգական շղթա՝ ժողովուրդը սգում է իր կորուստները, իսկ իշխանությունը՝ սարսափում սեփական անվտանգության համար։

ՈՒ քանի որ «սուրբ տեղը դատարկ չի մնում», երկխոսությանը փոխարինում են նախ լռությունը, ապա ագրեսիան, հետապնդումներն ու բռնությունները։

Սա հենց այն պահն է, երբ պատռվում է Պոլիշինելի դիմակը, և տակից դուրս է գալիս մահացու վախեցած մարդուկ-ջարդուկը։

Սա հենց այն կետն է, որտեղ վերջնականապես փլուզվում-փոշիանում է «ժողվարչապետի» կերպարը։

Մարդը, որ ուսապարկով քայլում էր փողոցներում, հեծանիվով ցուցադրաբար աշխատանքի գնում, ժողովրդի հետ նույն հացն էր ուտում, այսօր չի վստահում անգամ հյուրընկալողի բաժակին։

Սա ցույց է տալիս, որ «ստորին խավից» լինելն ընդամենը գործիք էր իշխանության հասնելու համար, իսկ իրականում նրա ներսում միշտ ապրել է մի «գաճաճ բռնապետ», ով երազում էր սեփական մատուցողի ու ոսկեզօծ մեկուսացման մասին։

Սա Պոլիշինելի և Արև-արքայի այն գարշելի հիբրիդն է, որը ծնում է միայն զավեշտ և խղճահարություն։

Լևոն Ջավախյանի բառերի ենթատեքստում առկայծում է ցավոտ իրողությունը չերչիլյան բնութագրմամբ՝ ապրում ենք մեծ իրադարձությունների, ճակատագրական տեղաշարժերի և գաճաճ ղեկավարների դարաշրջանում։

Տողատակերում արտահայտված եզրահանգում, որը ողբերգականորեն դիպուկ է և արտացոլում է ժամանակակից աշխարհի ու «նոր» Հայաստանի միջև առկա ցավոտ հակասությունը։

Սա մի իրավիճակ է, երբ պատմության անիվը պտտվում է հսկայական արագությամբ, անկասելի ուժով, բայց ղեկին հայտնվել են մարդիկ, ովքեր շա՜տ մանր են ու չնչին, և իրենց մասշտաբներով չեն համապատասխանում բախտորոշ այս պահի լրջությանը։

Մերօրյա Պոլիշինելն իր նախատիպի նման լինելով խորամանկ ու անընդհատ դավադրություններից վախեցող կերպար, կասկածամիտ է, զգուշավոր ու խրտնած։ Ինչպես վկայում է Ջավախյանը․

«Կարելի է ասել, որ շարունակ նրա հետ, նրան կողակից, նրան ուղեկից ապրում է ոչ այնքան կյանքը, այլ մահը, մահվան երկյուղը, մահվան տագնապը»։

Իսկապես մարգարեական տողեր, որոնք դիպուկ և գեղարվեստականորեն նկարագրում են հոգեբանական այն վիճակը, որում հայտնվել է մեր զոհված լույս ջահելների թիվը «պլյուս-մինուս 50» անող, սեփական մեղքի զգացումը լա՛վ էլ գիտակցող, բայց չխոստովանող թավշյա բռնապետիկը։

Լևոնի տողերը ոչ միայն նրա ֆիզիկական մահվան մշտական ներկայության, այլև քաղաքական ու հոգևոր մահվան մունետիկների մասին են։

Մեջբերված հատվածը մի քանի ենթաշերտ ունի․

1․ Մահը, որ 2020-ից ի վեր de jure-ի անբաժան ուղեկիցն է։

Բացենք արձակագրի տողերի պին-կոդը․ իշխանության յուրաքանչյուր քայլ ո՛չ թե հանուն երկրի զարգացման է, կամ՝ կյանքի, այլ հանուն ինչ-որ անկյունում դարանակալած մահը հետաձգելու կամ դրանից խուսափելու։

Իսկ երբ երկրի ղեկավարի ներսում տիրակալը մահվան տագնապն է, նրա որոշումները դառնում են ոչ թե կառուցողական, այլ «գոյատևողական», եթե կարելի է այդպես արտահայտվել։

2․Տագնապի մաշող ուժը։

«Մահվան երկյուղը» և «մահվան տագնապը» տարբեր շերտեր են.

երկյուղը կոնկրետ է՝ վախ դիպուկահարից, թունավորումից։

Տագնապն անորոշ է։ Այն կրծում -մաշում է ներսից, երբ չգիտես, թե որտեղից կհասնի հարվածը՝ սեփական թիմի՞ց, կողակցի՞ց, փողոցից, թե՞ տերերից։

3. Իշխանության պարադոքսը։

Յուրօրինակ խճանկար է՝ բռնապետիկն ունի բացարձակ իշխանություն, բայց զուրկ է բացարձակ ազատությունից։ Ջավախյանի «հերոսը» սեփական անվտանգության համակարգի կալանավորն է։

Եվ որքան ավելանում է զրահապատ մեքենաների ու թիկնազորի թվաքանակը, այնքան ավելի ցցուն է դառնում «տիրակալի» ներքին տագնապը։

Իսկ երբ երկրի ղեկավարի ներաշխարհը ողողում-տակնուվրա է անում մահվան տագնապը, դա ուղիղ ազդեցություն է ունենում պետության վրա։

Ինչու՞։

Որովհետև գլուխ է բարձրացնում.

ա) Կասկածամտությունը:

Բոլորը համարվում են որպես պոտենցիալ վտանգի աղբյուր։

բ) Անհանդուրժողականությունը:

Ցանկացած քննադատություն ընկալվում է որպես դարանակալած մահացու հարված։

գ) Պետական միջոցների անիմաստ ու հացավոր վատնումը:

Մարդկային ու ֆինանսական ռեսուրսների զգալի մասը ծախսվում է ոչ թե ժողովրդի կյանքը բարելավելու, այլ ուրվագծվող «մահվան ուղեկցից» պաշտպանվելու համար։

Ջավախյանը փաստացի ախտորոշում է մի վիճակ, որտեղ իշխանությունը դադարել է լինել առաքելություն և դարձել է ապաստարան, որից դուրս գալը նույնացվում է կործանման հետ։

«Որպես երբեմնի ավագ ընկեր,- գրում է արձակագիրը,- ով առանց թունավորման երկյուղի հաց է կիսել կրտսեր ընկերոջ հետ, ով իսկապես ինչպես արթմնի, այնպես էլ երազում չի փափագել ընկերոջ մահը, գոնե այս պահին, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս թողնել նավսոտ պաշտոնը, հեռանալ զբաղեցրած դիրքից` իշխանությունից, որքան հնարավոր է հեռու, շատ հեռու` մի անեզր տարածք, թեկուզ և լինի անմարդաբնակ տափաստան կամ անկենդան անապատ, որտեղ չկա մահվան երկյուղ, պատասխանատվության վտանգ, և իհարկե, դեպի իրեն սուրացող դիպուկահարի գնդակ...»։

Բարեկամական խորհրդի ենթատեքստում ամփոփված խորքային ցավն ու տագնապը հետևանք են մի իրավիճակի, որտեղ միահյուսվել են հանրային ողբերգությունն ու de jure-ի տագնապ-վախերը՝ ստեղծելով ծանր ու ճնշող մթնոլորտ, թե՛ հասարակության, թե՛ իշխանության համար։

Լևոն Ջավախյանի այս խորհուրդը ոչ թե քաղաքական շարքային կոչ է, այլ գոյութենապաշտական, կուզեք՝ էկզիստենցիալ հորդոր, որում միահյուսվել են անձնական հիշողությունը, մարդկային կարեկցանքը և քաղաքական դաժան իրականությունը:

Նա փորձում է խոսել, մարդը՝ մարդու հետ հարթությունից:

Ինչպես «Non grata»-ի ցանկացած հատված, սա էլ ունի հոգեբանական ու բարոյական թաքնված ծալքեր։

Արձակագիրրը հիշեցնելով միասին կիսած հացը՝ ինչը գենետիկ հայի համար սրբություն է, առավել է խորացնում հակադրությունն անցյալի ազատության և ներկայի կալանավորվածության միջև:

Մի քանի շտրիխ-բառով ախտորոշում է ողբերգական մետամորֆոզը՝ իշխանությունն այնպես ու այնքան է կերպարանափոխել սրան, որ վախից չի համարձակվում վստահել նաև Աստծո պարգևած այն մի կտոր հացին, որն ուտում է:

Իսկ «նավսոտ պաշտոն» արտահայտությամբ, տալիս է վարչապետական աթոռի իմաստափոխությունը, այն նստողի համար այլևս պատիվ կամ հնարավորություն չէ, այլ դանդաղ մահվան լուծ, որը «չար աչքի» կամ անեծքի պես հետապնդում է նրան:

Եթե վերծանենք գաղտնագիրը՝ կստացվի կառավարական շենքը տվյալ «non grata»-ի համար դարձել է անիծված տարածք, ուր յոթ տարի ինն ամսում սույն գաճաճը հաջողել է կորցնել ոչ միայն երկրի և սեփական ներաշխարհի խաղաղությունն ու արժանապատվությունը, այլև կորցրել-կործանել է յուր անմահ հոգին։

Ո՞րն է փրկությունը։

Անապատը։

Շատ խոսուն է «անմարդաբնակ տափաստանի» կամ «անկենդան անապատի» պատկերը:

Անջուր ավազուտները, որ սովորաբար զուգահեռվում են մահվան հետ, սրա պարագայում ներկայացվում են որպես ազատագրում:

Ինչու՞:

Որովհետև ավազների այդ օվկիանոսում չկա շունչ, չկա կենդանի հոգի՝ մարդը։

Հետևաբար, չկա դատավոր, չկա դատաստան։

Չկա նաև դիպուկահար, որովհետև չկա թիրախ:

Չկա պատասխանատվություն, որովհետև չկա պետություն:

Պատասխանատվության վտանգն է հենց

ամենաառանցքային շեշտադրումներից մեկը:

Ենթատեքստի թաքնագրի գաղտնազերծումը բացահայտում է՝ իշխանությունից հեռանալու ամենամեծ արգելքը պատասխանատվության վախն է:

Փրկությունը, ուրեմն, անմարդաբնակ տարածքն է, որտեղ չարագործը կարող է թաքնվել ոչ միայն գնդակից, այլև սեփական արարքների հետևանքներից:

Ջավախյանի տեքստը կարդացվում է որպես «վերջին բարեկամական հրաժեշտ»: Նա կարծես ասում է.

«Փրկիր քեզ որպես մարդ, որովհետև որպես քաղաքական գործիչ դու արդեն չկաս, դու վերածվել ես տագնապի»:

Շարունակելի

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը» շարքի հետագա հատվածներում ամբողջ ծավալով կբացահայտենք՝ ո՞վ է Պոլիշինելը և ո՞րն է նրա «գաղտնիքը»։

Դիտվել է՝ 131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ