«Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, Հայաստանի մայրաքաղաք Երևանում մայրցամաքի բոլոր երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ, զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև աճող լարվածության մասին։ Նա օգտագործել է այս հարթակը՝ հայտարարելու ՈՒկրաինայի վերականգնման համար Եվրոպական միության վարկին միանալու Մեծ Բրիտանիայի հայտի մասին»,- գրում է բրիտանական The Standard պարբերականը:                
 

Հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս

Հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս
20.01.2025 | 15:10

Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,

հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,

առաջ հարցերն ուղղում էի մորս՝

Աստվածն էր պատասխանում,

հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝

Մայրս է պատասխանում...

ՈՒ ապրում է այդպես երկիրը՝

իմ ու երկնքի արանքում,

ստվերների նման,

որ վախենում են անձրևների

անակնկալ սիրուց:

Սոս Մնացականյան

Դիտվել է՝ 9611

Մեկնաբանություններ