ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ի՞նչ են քննարկել 17 կուսակցությունների առաջնորդները

Ի՞նչ են քննարկել 17 կուսակցությունների առաջնորդները
19.12.2020 | 14:47

«Ժողովուրդը» գրում է.

«Երեկ փակ հանդիպում են ունեցել 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։ Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմությունը ծրագրել է իր անելիքները՝ առաջիկա օրերի հետ կապված: Ընդդիմությունը պատրաստվում է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին, որտեղ նախատեսված է ավելի մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ից, ընդդիմության հայտարարած գործադուլին և դասադուլին: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ նաև ներկայացվել է ճանապարհային քարտեզ՝ հետագա անելիքների համար: Հանդիպմանը ներկա է եղել նաև ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը պետք է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին հանդես գա կոնկրետ հայտարարություններով և առաջիկա անելիքների տեսլականով»:

Դիտվել է՝ 7543

Մեկնաբանություններ