Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Տիգրան Ավինյան, արի կլինի՝ թարկիր

Տիգրան Ավինյան, արի կլինի՝ թարկիր
06.09.2023 | 09:38

Երկու օր առաջ էր։

Իր համար հեքիաթ հորինել, սրա ու նրա գիրկն ընկնելով՝ քաղաքի փողոցներն էր չափչփում Տիգրան Ավինյանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անելով իր իբր թե սովորական երևանցու սովորական երևանյան պատմությունը։

Հավատացեք՝ համարյա հավատացրել էր, քանի դեռ չէի տեսել լուսանկարում պատկերվածը։

Չէ՛, Տիգրան Ավինյան, դու սովորական երևանցի տղա չես, որովհետև սովորական երևանցի տղան իր քաղաքն այսպես չի ատի, այսպես խոզավարի չի պահի։

Իսկ լուսանկարում պատկերվածը քաղաքի համարյա կենտրոնական մասում, մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ էր։

Չէ՛, Տիգրան Ավինյան, դու սովորական երևանցի տղա չես, որովհետ քո «բարեփոխած» Երևանում տրանսպորտին, ես՝ սովորական երևանաբնակս, սպասեցի ավելի քան 34 րոպե, մինչդեռ կարծես թե քո թիմակիցներով հպարտանում ես և այս ոլորտի «բարեփոխումով»։

Չէ՛, Տիգրան Ավինյան, արի կլինի թարկիր սովորական երևանցի ներկայանալու ջանքերը, որովհետև Երևանին այդպես սրիկայավարի կարող են վերաբերվել միայն շարքային գիտես ինչի տղերքը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 21246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ