ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ժողովուրդը, որ կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին, արժանի չէ ազգ կոչվելու

Ժողովուրդը, որ կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին, արժանի չէ ազգ կոչվելու
27.07.2026 | 14:42

Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, փլատակներից երկիր վերհանածած առաջնորդին, աշխատատեղեր ու բարիք ստեղծած գործարարին և, վերջապես, Հայրենիքի պաշտպանության համար ինչ-որ բան արած զորավարին, այլ կուրորեն հետևում է պարտվածին և շարունակ հետևում ավեր ու մահ բերողին, արժանի չէ ունենալու ո՛չ պետականություն, ո՛չ էլ ազգ կոչվելու իրավունք:

Աշխարհում այսօր դժվար թե գտնվի մի ազգ (բացի, երևի թե, մեկից), որը, ունենալով հազարամյակների պատմություն, ընտրել և համառորեն գնում է հենց այդ ճանապարհով:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 3157

Մեկնաբանություններ