ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Դաստիարակչական» արշավ

«Դաստիարակչական» արշավ
01.08.2026 | 13:02

Սա այն դեպքն է, երբ հանգիստ կարող ես ասել, որ պատահականության գործոնը ամենավերջին հիպոթեզն է, որ կարելի է քննարկել։

Եթե կարճ ասենք, ապա.

«Ընդվզումը հեգեմոնի դեմ անպատիժ չի մնում»:

Իսպանիան ակտիվորեն դատապարտում էր Իսրայելի գործողությունները, ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ և սա ԱՄՆ համար ստեղծել էր լրացուցիչ խնդիրներ։

Մարոկկոյից 50.000+ ներգաղթյալների համաժամանակյա ներխուժումը հուշում է, որ Հյուսիսային Աֆրիկայում` ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակից Մարոկկոն անմասն չէ Իսպանիայի դեմ «դաստիարակչական» արշավից։

Հետաքրքիր է, որ նաև ԵՄ անդամ տարբեր երկրներ ԵՄ անդամ Իսպանիային աջակցության փոխարեն քննարկում են Իսպանիայի հետ սահմանային վերահսկողություն հաստատելու մասին հարցեր։

Արա ԼՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3699

Մեկնաբանություններ