ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի՝ Սիրիան չի վերածվելու թուրքական ռազմական հենակետի

Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի՝  Սիրիան չի վերածվելու թուրքական ռազմական հենակետի
19.08.2026 | 11:21

Երեկ՝ ուշ երեկոյան, Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի մոտ գտնվող ավիաբազային: Ըստ սիրիական աղբյուրների՝ հասցվել է ութ հարված:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության էին եկել անվտանգության հարցերում ստատուս-քվոյի պահպանման շուրջ: Սակայն Սիրիան պատրաստվում էր խախտել այն՝ թույլ տալով թուրքական ուժերին տեղակայվել Աբու-ադ-Դուհուրի ավիաբազայում։

Իսրայելը բազմիցս զգուշացնում էր Սիրիային, որ իր տարածքում նման տեղակայումը սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը։ Սակայն Սիրիան անտեսում էր իսրայելական նախազգուշացումները՝ թույլ տալով Թուրքիային վերականգնել հակաօդային պաշտպանության համակարգը և տեղադրել համապատասխան ռադարներ։ Դա նշանակում է, որ այդպես կարող էին քայլ առ քայլ սահմանափակել իսրայելական ավիացիայի հետագա գործողությունները:

Նախորդ տարիներին Իսրայելը Սիրիայում ոչնչացնում էր Իրանի աջակցությամբ կառուցվող պահեստները, շտաբներն ու ՀՕՊ համակարգերը՝ մտավախություն ունենալով, որ Իրանը կփորձեր ամրապնդվել իր հյուսիս-արևելյան սահմանին։ Այժմ, Իրանի փոխարեն, Թուրքիան է փորձում միևնույն նպատակով ռազմական հենակետեր ունենալ Սիրիայում։

Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի: Ըստ էության, ավիահարվածների քաղաքական ուղերձն այն էր, որ պաշտոնական Երուսաղեմը թույլ չի տա, որպեսզի Սիրիան վերածվի թուրքական ռազմական հենակետի։

Ի դեպ, ԱՄՆ-ը հրապարակային դժգոհություն է հայտնել Իսրայելին՝ Սիրայում Թուրքիայի շահերին հարվածելու համար: Սակայն իսրայելական տեղեկացված աղբյուրները հաղորդում են, որ իրենք նախապես տեղյակ են պահել ԱՄՆ-ին՝ Սիրիայի ավիաբազային հարվածելու իրենց մտադրության մասին:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ