Թուրքմենչայի պայմանագրին ռուսական կողմի հղում կատարելը պատասխան քայլն է այն հիբրիդային պատերազմի, որը վարում է ԵՄ-ն Ռուսաստանի դեմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով։
Փոխվարչապետ Օվերչուկի շուրթերով Ռուսաստանն արձանագրում է հետևյալը.
ա) Չի՛ լինելու «Թրամփի ուղի»։
բ) Նախիջևանը, լինելով Ադրբեջանի վարչական տարածքում ինքնուրույն միավորում, պահպանելու է իր կարգավիճակը՝ համաձայն 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի։
գ) Նախիջևանի և բուն Ադրբեջանի միջև հաղորդակցությունը կիրականացվի բացառապես ՌԴ վերահսկողության ներքո, այլապես որևէ կապուղի չի գործի։
Թուրքմենչայի պայմանագիրն իր մեջ ներառում է նաև ռուս-պարսկական առաջին պատերազմի ընթացքում (1805 թ. մայիսի 14-ին) կնքված Քյուրակչայի պայմանագիրը, որով Ղարաբաղն անցել էր ռուսական տիրապետության տակ։
Ուստի, Կրեմլի հայտարարությունները Ղարաբաղի պատկանելության մասին մեկ բան են նշանակում՝ Ղարաբաղի իրավական տերը ցարական Ռուսաստանի, այնուհետև ԽՍՀՄ-ի ժառանգորդ պուտինյան Ռուսաստանն է։
Պատմականորեն Բաքվի խանությունը չի եղել Ադրբեջան և որևէ կապ չի ունեցել Ղարաբաղի խանության հետ։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ