Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Անել երեք բան, որոնցից դժվար է հոգնել

Անել երեք բան, որոնցից դժվար է հոգնել
06.08.2026 | 13:17

Անվերջ կարելի է անել երեք բան.

- հայհոյել իշխանություններին,

- քննադատել ընդդիմությանը,

- արթնացումի կոչել ժողովրդին:

Այն, ինչ անում է հանրության մի զգալի հատվածն արդեն ութ տարի և երեք ամիս:

Զուր ջանքեր: Պատկերավոր ասած՝ սիզիփոսյան անարդյունք չարչարանք:

Հանրագումարում՝

- իշխանությունն ամրացրել է դիրքերը,

- ընդդիմությունը վերադիրքավորվում է,

- ժողովուրդը հիմնավորապես քնած է:

Բա հետո՞: Ի՞նչ է մնում անելու հանրության այն զգալի հատվածին, որ զզվելու չափ հոգնել է հայհոյանքից էլ, քննադատությունից էլ, պաթոսախեղդ քարոզչութունից էլ: Կարող է շարունակել ևս ութ տարի անել երեք բան, որոնցից, ասում են, դժվար է հոգնել. նայել հոսող ջրին, բոցկլտացող կրակին ու քնած երեխային: Ընդ որում, նայել՝ ոչ թե գեղագիտորեն ներշնչվելու համար, այլ լավատեսորեն ակնկալելով, որ հոսող ջուրը մի օր ափ կհանի այն, ինչ մնացել է իշխանությունից, ընդդիմությունը, առասպելական փյունիկ թռչունի պես, նորովի կհառնի մոխիրներից, մանկան նման անխռով քնած ժողովուրդն էլ մի հեքիաթային օր վերջապես կարթնանա՝ լրիվ հասունացած:

Իրոք հեքիաթի պես ստացվեց: Թեև, «անկեղծ ասած, հեքիաթներից ես հոգնել եմ»:

Հետաքրքիր է՝ Սևակը ողջ լիներ, ի՞նչ էր գրելու հիմա, ի՞նչ Զանգ էր հնչեցնելու, ու, եթե հնչեցներ, լսող լինելու՞ էր:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 6572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ