ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Ասում են…

Ասում են…
03.09.2023 | 20:29

Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած. Շատ հստակ է ծրագիրը:

Իսկ ինչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղաղ ապրի՞: Ոչ, նրանք ասում են, որ Երևանն իրենց պատմական հողն է, այսինքն, իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո՝ Հայաստանը: Զուգահեռ այդ աշխատանքը կատարվում է:

Զուտ մաթեմատիկորեն հարցը չի լուծվում, եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում և առանձին՝ Արցախի հարցը: Դրանք իրար հետ շաղկապված են, մեկն առանց մյուսի կմեռնի:

Արցախը կանգնում է և հայտարարում է պայքար, ուժ է ցուցադրում, չի գնում գայթակղության, որ Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն: Ասում է՝ սոված կմնամ, բայց էդ ծուղակը չեմ ընկնի:

Իսկ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք: Դա ոչ միայն բարոյական կամ ազգային ու քաղաքական տեսակետից սխալ է, այլ սխալ է ի սկզբանե, որովհետև Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացում:

Վազգեն Մանուկյան

Դիտվել է՝ 227895

Մեկնաբանություններ