«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Մխիթար Մարտիրոսյանի և հազարավորների չպատմված պատմությունը

Մխիթար Մարտիրոսյանի և հազարավորների չպատմված պատմությունը
29.09.2026 | 11:34

Դուք գիտե՞ք՝ ով է Մխիթար Մարտիրոսյանը։
Չգիտե՛ք։ Իսկ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև եթե իմանաք, թե ով է Մխիթարը, պիտի իմանաք, որ նա զոհվել է 2022-ին՝ Ջերմուկը պաշտպանելիս. զոհվել է հենց իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 13-ին։ Եթե իմանաք՝ ով է Մխիթարը, իմանալու եք նաև, որ նրա հայրը՝ Մանվելը, ինքնասպան եղավ որդու զոհվելու լուրն առնելիս՝ նույնիսկ դեռ մինչև որդու մարմինը գտնելը։
Եվ երբ իմանաք սա, պիտի պատկերացնեք ողբերգության մասշտաբները, երբ խոսքը գնում է 2022-ին զոհված նման 224 ճակատագրերի, առնվազն այդքանն էլ՝ 2023-ին, 2021-ին, 2020-ին կորցրած կյանքերի մասին։
Եվ երբ դա իմանաք, պիտի ձեզ հաշիվ տաք, որ, փաստորեն, այդ մարդկանց անունները հետևողականորեն դուրս են մղվել քարոզչամեքենայի՝ ամեն ինչին հայհոյելու կամ անտեսելու օրակարգից։ Այդ անունները վերածվել են սոսկ թվանշանների՝ «Զոհ համար 5088, համար 5089»։ Իսկ թվանշանների հետ մենք չենք մեծացել նույն բակում, չենք սիրահարվել նույն աղջկան, չենք անցել նույն ճանապարհով... Ու հետևաբար հեշտ է հավատալ, որ չորս տարում պատերազմներ բերած իշխանությունը «խաղաղության առաքյալն» է, իսկ նրան դեմ հանդես եկող յուրաքանչյուր ոք՝ «պատերազմի հրձիգ»։
Դրա համար ընդամենը բավարար է, որ պրոպագանդան ձեզ չպատմի, թե ով է Մխիթարը։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ