ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Պետք է գործել նոր իրականության պայմաններում, մտածելով, որ Հայաստանը թուրքական օկուպացիայի մեջ է

Պետք է գործել նոր իրականության պայմաններում, մտածելով, որ Հայաստանը թուրքական օկուպացիայի մեջ է
20.06.2026 | 14:39

Հայաստանն այլևս ազգային պետություն չէ։ Մեր սիրելի երկիրը դարձել է բնակչության սոցիալական պահանջմունքների բավարարման համար գոյություն ունեցող պետական միավոր, որտեղ բնիկ ազգի շահերը և պատմական արժեքները ոտնահարված են։

Հիմա Հայաստանում գոյություն ունի սոսկ մեկ նպատակ' ապրել, սնվել, ուրախ լինել։

Հայաստանում այլևս գոյություն չունի հայ ազգի երազանքների իրականացման առաջնահերթություն, և բոլոր այն արժեքները, որոնց համար պայքարել ու արյուն-քրտինք են թափել ազգի լավագույն զավակները, հիմա համարվում են անտեղի։

Սա պետք է ընդունել ի գիտություն, չզբաղվել ինքնախաբեությամբ և գործել նոր իրականության պայմաններում, մտածելով, որ Հայաստանը թուրքական օկուպացիայի մեջ է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4142

Մեկնաբանություններ