Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Ժողովուրդն առաջարկում է հեռացնել «դավաճան Նիկոլին»

Ժողովուրդն առաջարկում է հեռացնել «դավաճան Նիկոլին»
11.11.2020 | 15:59

Չնայած կոշտ բռնության ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների բերման ենթարկելուն, «Ազատության» հրապարակում 17 ուժերի համատեղ հանրահավաքը տեղի ունեցավ և հստակ ձևակերպվեց պահանջը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու փրկել Արցախը և Հայաստանը։ Այս պահին հանրահավաքի մասնակիցները կառավարության շենքի մոտ են, իսկ խորհրդարանական մեծամասնությանը կոչ են անում հրատապ գումարել արտահերթ նիստ և վարչապետի հրաժարականի պահանջը ներկայացնել։


Ընդամենը 4 օր ունենք, որպեսզի կարողանանք այս դավադիր թղթում ինչ-որ բան փոխել, եթե Փաշինյանին կարողանանք իշխանությունից հեռացնել։ Սակայն թաքստոցից պարբերաբար ուղիղ եթե մտնող վարչապետի աթոռին կառչած մարդը մինչև վերջ փորձում է ներքին լարվածությունը թեժացնել ու հասցնել բախումների։


Մի կողմից հանրության խիստ էմոցիոնալ իրավիճակը, տուն -տեղ, հայրենիք կորցարած մարդկանց խիստ վրդովվմունքը, մյուս կողմից իշխանատենչ վարչապետ, որն իրավապահ ուժերին գործի դնելով, ցանկանում է կես ժամ ավելի մնալ իր իշխանությանը, վերջնականապես բարոյալքել, բզկտել երկիրն ու թողնել, փախչել։
Հաշվի առնելով մարդկանց քանակը ու վայրկյան-վայրկան ավելացող մարդկանց թիվը, միանշանակ է, որ Փաշինյանի խոսքերով ասած, այլևս իրավիճակին նա չի տիրապետում, դա իր վերահսկողությունից դուրս է։ Այնպես որ, գոնե վերջին անգամ մի փոքր «դուխ» ունենա ու հայ հողում առանց արյուն թափելու, առանց հայը հայի վրա ձեռք բարձրացնելու հեռանա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութ

«Ազատության» հրապարակում տեղի ունեցավ 17 ուժերի համատեղ հանրահավաքը
Դիտվել է՝ 9765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ