Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

Ազգը քաղաքական ինքնություն է՝ ձևավորված պատմությամբ, ընտրությամբ և հիշողությամբ

Ազգը քաղաքական ինքնություն է՝ ձևավորված պատմությամբ, ընտրությամբ և հիշողությամբ
08.02.2026 | 13:57

Ազգը արյան անալիզով չի որոշվում։

Ազգը քաղաքական և պատմական կատեգորիա է, ո՛չ լաբորատոր ցուցանիշ: Գենետիկան կարող է ասել՝ որտեղ են ապրել նախնիներդ։

Ազգը ասում է՝ ո՞ր պատմական ու քաղաքական համայնքին ես պատկանում։

Դրանք նույնը չեն, և երբ խառնում են, սկսվում է մանիպուլյացիան:

Եթե ազգը որոշվեր արյան անալիզով, պետություն, իրավունք, պատասխանատվություն գոյություն չէր ունենա։

Ազգը քաղաքական ինքնություն է՝ ձևավորված պատմությամբ, ընտրությամբ և հիշողությամբ:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ