Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից

Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից
08.09.2026 | 17:19

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ լինել։
Իրապես ակնկալիք չունեմ ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված (եթե կուզեք՝ նիկոլականացված) դատական համակարգից։ Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ, որպեսզի հանրությունն անմիջականորեն կարողանա տեսնել այս «գործի» ամբողջ աբսուրդը։
Իսկ իմ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ։
Ուժ, համբերություն և Աստծո օրհնությունը մեր երկրին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:
Ազատություն Հայաստանի Հանրապետությանը:

Արեգնազ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Աբովյան» ՔԿՀ
07․09․2026թ․
Դիտվել է՝ 5771

Մեկնաբանություններ