ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Գայ Ֆոքսը՝ Երևանում

Գայ Ֆոքսը՝ Երևանում
05.11.2014 | 23:34

Մեկ տարի առաջ, նոյեմբերի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում Գայ Ֆոքսի միջազգային օրվա առթիվ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների կազմակերպած ակցիան ճակատագրական դարձավ նրանց համար: Նրանք դատապարտվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն») տարբեր պատժաչափերով և առայսօր գտնվում են կալանքի տակ:

ԱԺ-ում ներկայացված Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, մի շարք իրավապաշտպաններ նրանց ճանաչել են ԵԽԽՎ չափանիշներով քաղբանտարկյալներ:
Ազատության հրապարակում այսօր անցկացվեց հավաք և երթ՝ նվիրված քաղբանտարկյալների ազատությանը: Շանթ Հարությունյանի համախոհները ներկայացել էին Գայ Ֆոքսի դիմակներով և քաղբանտարկյալների նկարներով, նրանց ազատությունը պահանջող պաստառներով: Ազատության հրապարակ էին եկել քաղաքացիական ակտիվիստներ, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնք մշտապես մասնակցում էին Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատերին, ակցիաներին: Ակցիայի ժամանակ բերման ենթարկվեցին Դվին Իսանյանցը, Վահագն Մինասյանը, Սուրեն Սահակյանը, Մաքս Սարգսյանը, Արա Պետրոսյանը, Արտակ և Հերբերտ Գևորգյանները: Պատճառը եղել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգիրքը խախտելը:
Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել:
Ոստիկանությանը հատկապես զայրացրել են Անոնիմուսների երթի ժամանակ ակցիայի մասնակիցների կրած դիմակները: Նրանք երթի ժամանակ պահանջում էին հանել դիմակները, ինչին դեմ էին ակցիայի մասնակիցները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 41749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ