Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Իրանում սանձազերծված պատերազմը կենսունակ պետությունների ոչնչացման նպատակ է հետապնդում

Իրանում սանձազերծված պատերազմը կենսունակ պետությունների ոչնչացման նպատակ է հետապնդում
10.03.2026 | 13:05

«Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,

Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.

Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…

Ա՜խ, թե նորից գըտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն...»։

Նոյեմբերի 21, 1919թ.

Հովհաննես Թումանյան

Գլոբալիստներն աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու և ռեսուրսների նկատմամբ վերահսկսղություն հաստատելու համար պետք է անեն երկու բան` առաջին. ազգերին ու ժողովուրդներին իշխելու համար պետք է ստրկացնեն նրանց դարձնելով ամորֆ, ինքնակազմակերպվելու ունակությունը կորցրած, պառակտված, բնազդային պահանջմունքներով առաջնորդվող, ստրկամիտ զանգված։ Եվ երկրորդ` կայուն և կենսունակ պետություններին պետք է քայքայեն, ռեսուրսազրկեն, արժեզրկեն պետական ինստիտուտները և թուլացնեն ադեկվատության ու ինքնիշխանության իմունիտետը, ինչը, որ արվել է շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Գլոբալիստների համար կարևոր սպառնալիքներից մեկն էլ աշխարհի` քիչ մնացած տարածարջաններում պահպանվսծ կենսունակ պետություններն ու ավանդապաշտ, խիզախ, պայքարելու պատրաստ, անկաշսռ, արժանապատիվ ազգերն են։ Այդ պետություններից մեկն էլ Իրանն ու նրա ժողովուրդն են, ում թիրախավորել են Արևմուտքն ու Իսրայելը։

Իրանում պայքար է ծավալվել Աստվածային Արևելքի և գլոբալիստական ֆաշիստական ու սատանայական անգլոսաքսոնական Արևմուտքի անհամատեղելի արժեհամակարգերի միջև։

Արևելքի ու Արևմուտքի մեջ պայքար է գնում, որովհետև նրանք տրամագծորեն հակառակ արժեքներ են դավանում, տրամագծորեն հակառակ բարոյականությոյնների կրողներն են։

Գլոբալիստական, անգլոսաքսոնական Արևմուտքում հարաբերությունների հիմքում առավելապես ձևն է, պոպուլիզմն է, կեղծ արժեքներն են, երկակի ստանդարտներն են, այստեղ խեղաթյուրված են Աստծո ու բնության օրենքները։ Արևմուտքում գլխավորը շահն է, նյութն է, ինչպես Թումանյանը կասեր՝ «մեքենան ու ոսկին է», Արևմուտքում չեն հաշտվում այլոց հաջողության հետ և առաջնորդվում են` ես, ամեն ինչ մեզ սկզբունքով։ Արևմուտքի նպատակը մեծ հաշվով բոլոր հարուստ, հզոր ու մրցակից երկրներին քայքայելն ու թուլացնելն է և այդ երկրներին միանձնյա իշխելը` մեկ կենտրոնից ղեկավարելը և նրանց ռեսուսներին ու հարստությանը տեր դառնալն է։ Մինչդեռ Արևելքոմ, որտեղից ծագում է արևը, որը մարդկության բնօրրանն է` կարևոր արժեքը հոգու հարստությունն է, սերն է, անկեղծությունն է, ընտանիքն է, ազգային սովորույթներն են, խաղաղությունն է, անշահախնդրությունն է, իմաստնությունն է, համբերատարությունն է, հավատքն է, Արևելքում է գտնվում դրախտը, Արևելքում են ծնվել Քրիստոսն ու քրիստոնեական արժեքները։ Արևելքում մարդկանց սրտերում աստվածային սեր կա, սրբություններ կան, պատկառանք կա Աստծո, ազգային ու պետական խորհրդանիշերի, տարեցների, ուսուցիչների, ծնողների, թագավորների, նկատմամբ, երախտավորների ու ազգի մեծերի նկատմամբ, այն հողի նկատմամբ որից ծնվել ու սնվել են։ Արևելքում առաջնայինը բովանդակությունն է, արժանապատվությունն է, հայրենիքն է, իրական արժեքներն են։ Արևելքում ավելի ազնիվ են հարաբերությունները։ Ահա թե ինչու են դարերով պայքար ծավալվել Արևելքի ու անգլոսաքսոնական Արևմուտքի միջև։ Ամենևին ոչ պատահականորեն է 1921թ. Արևմուտքից հիասթափված Թումանյանը հայացքն ուղղում դեպի Արևելք` իր խոսքերով ասած՝ «դեպ Արևելքն Աստվածային, հայրենիքը իմ հոգու», հայ ժողովրդի ու մարդկության փրկությունը տեսնելով Արևելքում։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 335

Մեկնաբանություններ